• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Պաշտպանության միջազգային էքսպո Վիետնամ-2022-ի բացման պաշտոնական արարողությանը:

08 դեկտեմբերի, 2022
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Պաշտպանության միջազգային էքսպո Վիետնամ-2022-ի բացման պաշտոնական արարողությանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 8-10-ը Վիետնամի Գիա Լամ (Gia Lam) օդանավակայանի տարածքում առաջին անգամ տեղի ունեցավ «Vietnam International Defence Expo 2022» ցուցահանդեսը:

Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին ի թիվս օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների և Վիետնամում հավատարմագրված այլ դեսպանների, Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնակցում էր նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan):

Ցուցահանդեսի պաշտոնական արարողությանը բացման ելույթներով հանդես եկան Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը և պաշտպանության նախարար Ֆան Վան Գիանգը:

ՎՍՀ վարչապետ Ֆամ Մին Չինը (Mr. Pham Minh Chinh) նշեց, որ Վիետնամի ցուցահանդեսը լավ հնարավորություն է պաշտպանության քաղաքականություն մշակողների և պաշտպանության ոլորտում ներգրավված ձեռնարկությունների ներկայացուցիչների համար հանդիպելու և համագործակցություն ծավալելու համար, որի նպատակն է աշխարհում հաստատել խաղաղություն, համագործակցություն և բարեկեցություն:

Պարոն Ֆամ Մին Չինն ընդգծեց, որ Վիետնամի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններն են՝ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների պահպանումը, միջազգային հանրության համար վստահելի գործընկեր լինելը, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը և այլն:

Վիետնամի վարչապետն անդրադարձավ նաև Վիետնամի կողմից իրականացվող պաշտպանության քաղաքականությանը, որն ուղղված է խաղաղության և ժողովրդի ինքնապաշտպանությանը:

Պարոն Չինը նաև հավելեց, որ «Vietnam International Defence Expo 2022» ցուցահանդեսը լավ հնարավորություն է Վիետնամի համար իր գործընկերների և այլ երկրների հետ համագործակցությունը զարգացնելու և խթանելու գործում, ինչպես նաև ներկայացնելու Վիետնամի հնարավորությունները, մշակույթը և Վիետնամի ժողովրդի աշխատասիրությունն ու հյուրընկալությունը:

Վիետնամի պաշտպանության նախարար պարոն Ֆան Վան Գիանգն (Mr. Phan Van Giang) իր ելույթում նշեց, որ Վիետնամի կոմունիստական կուսակցության և պետության ուղեցույցն է ամուր պաշտպանության կառուցումն՝ իրենց հայրենիքն, ազգային անկախությունն, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Պարոն Գիանգը նաև ընդգծեց, որ Վիետնամի ժողովրդական բանակի նպատակն է խթանել միջազգային ինտեգրումը և պաշտպանության ոլորտում համագործակցությունը մնացած երկրների հետ՝ հատկապես պաշտպանության արդյունաբերությունում՝ տեխնոլոգիաների փոխանցման, ռազմական սարքավորումների և զենքերի արդիականացման, ինչպես նաև Հարավ-Արևելյան Ասիայի երկրների պաշտպանության նախարարությունների և ռազմական գերատեսչությունների միջև փորձի փոխանակման հարցում:

«Vietnam International Defence Expo 2022» ցուցահանդեսի ընդհանուր տարածքը ներառում էր 50 հազար կմ2, որից 20 հազարը՝ բացօթյա տարածք: «Vietnam International Defence Expo 2022» ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում էին երեք տասնյակից ավելի երկրներ Հարավ-Արևելյան Ասիայից, Եվրոպայից, ամերիկյան մայրցամաքներից և այլ տարածաշրջաններից:

«Vietnam International Defence Expo 2022» ցուցահանդեսին ներկա էին Մոնղոլիայի պաշտպանության նախարար Սայխանբայար Գուրսեդը, Լաոսի Ժողովրդական Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար, գեներալ Չանսամոն Չանյալաթը, Կուբայի հեղափոխական զինված ուժերի քաղաքական տնօրինության ղեկավար, գեներալ լեյտենանտ Վիկտոր Ռոխո Ռամոսը, Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յանա Չերնոչովան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Vietnam International Defence Expo 2022» ցուցահանդեսին ներկա էր նաև Վիետնամում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը:

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: